Հայտնի դերասանուհու Mercedes-ը Սևանի ԳԱԻ պոստի մոտ կանգնեցվել է․ նա ենթարկվել է խոշոր չափի տուգանքի


17:10 , 7 օգոստոս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, օգոստոսի 7-ին, վարչական պատասխանատվության է ենթարկվել հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, երբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Սեւանի ԳԱԻ հենակետի մոտ կանգնեցրել են նրա ավտոմեքենան և պարզվել է, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել:

ՃՈ տեսուչի կողմից դերասանուհին ենթարկվել է 100 հազար դրամ տուգանքի։