Քիմ Քարդաշյանը հմայել է երկրպագուներին լողազգեստով լուսանկարներով


10:34 , 7 օգոստոս, 2021

Ամերիկյան հայտնի աստղ Քիմ Քարդաշանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ի էջում:

Նա գրել է, որ գտնվում է իր «սիրելի կղզում», սակայն չի հստակեցրել, թե որտեղ է անցկացնում հանգիստը:

Քիմը կրում է մարմնագույն լողազգեստ, որը, կարծես, ձուլվել է մարմնին: Կերպարն ամբողջացրել է գլխարկով, որով ծածկել է առանց շպարի դեմքը: