Starnews.am-ը գրում է.

Արմեն Ղազարյանի (Պզո) կնոջ լուսանկարները  հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նրանց դստեր՝ Դիանայի  շքեղ հարսանիքից հետո: Համացանցը քննարկում էր Քրիստինայի գեղեցկությունը և երիտասարդությունը:

Վերջինս բավական ակտիվ է Ինստագրամում, հայտնի է Քիսո անունով, այդպես նրան դիմում են հարազատները և ընկերները: Նա գրեթե ամեն օր սթորիներ է տեղադրում, որոնցից պարզ է դառնում, որ շատ մտերիմ է գործարար Սամվել Ալեքսանսյանի կնոջ և աղջիկների հետ:

Քիսոն նաև բազմաթիվ ընկերուհիներ ունի հայկական շոու բիզնեսից, որոնք ևս պարբերաբար հայտնվում են նրա սթորիներում:

Հավելենք, որ 2019 թ-ին տեղի ունեցած հարսանիքը մեծ քննարկման էր արժանացել: Հարսանիքի ընթացքում ելույթ էին ունեցել հայկական ու ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Սոնան, Սոսո Պավլիաշվիլին, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն։ Հյուրերի թվում են եղել նաև խորհրդային կինեմատոգրաֆի լեգենդ Վախթանգ Կիկաբիձեն, նախկին պատգամավորներն ու ավելի քան երեք հարյուր հյուր։

Զույգի քավորը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: