Ակնայում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը


12:52 , 6 օգոստոս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Ըստ հաղորդագրության` կազմակերպության աշխատակից Ֆարիդ Ալիևն ականի վրա պայթել է Աղդամի ուղղությամբ նոր ճանապարհն ականազերծելիս:

Ալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

Հիշեցնենք` Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության ևս մեկ աշխատակից էլ ականի վրա պայթել էր հուլիսի 27-ին։