Բարձրացված աղմուկից հետո ՊՆ-ն ափալ-թափալ շիրմաքարերի նոր օրինակներ են տարել Եռաբլուր


21:16 , 4 օգոստոս, 2021
Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի երեկվա ու կարծում եմ էսօրվա իմ բարձրացրած աղմուկից հետո ՊՆ ներկայացուցիչներն ու կառուցապատող կազմակերպությունը ափալ-թափալ շիրմաքարերի նոր օրինակներ են տարել Եռաբլուր, որպեսզի ծնողները ընտրեն, ընդհանուր հայտարարի գան։ Չգիտեմ կընտրեն ծնողներն ինչ որ օրինակ, թե ոչ, բայց կարևորը սայլը տեղից շարժվեց։
Լավ ա, որ խառնվեցիք իրար, «պարոնայք», վատ ա, որ դա բզելուց հետո արեցիք։ Ամոթ էլ էր էս թեման 2 օր քննարկել, բայց փաստորեն հասցրել էին։ նիկոլի օրոք ամեն ինչ էլ կտեսնես...