Ռոման հաղթեց Բելենենսեշին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ


19:23 , 4 օգոստոս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ռոման» ընկերական խաղում հաղթել է «Բելենենսեշին»։ Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում և ավարտվել իտալական թիմի՝ 3-1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում․ 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Բորխա Մայորալը։ «Ռոմայի» կազմում գոլեր են հեղինակել նաև Էդին Ջեկոն ու Նիկոլո Ձանիոլոն։

2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոման» ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի։ Օգոստոսի 7-ին Ժոզե Մոուրինյուի սաները կմրցեն «Բետիսի» հետ։ Հանդիպումը կկայանա Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում։