Դամասկոսում պայթեցվել է զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը


15:35 , 4 օգոստոս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Օգոստսի 4-ին Դամասկոսում պայթեցվել է սիրիացի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը՝ Մասաքին Էլ Խարասի շրջանում: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, ահաբեկչական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը չեն հայտնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության կայքում զետեղված լուսանկարում երևում է, թե ինչպես է պայթյունի վայրից սև ծխի թանձր սյուն բարձանում երկինք: Նման վերջին միջադեպը Սիրիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին՝ քաղաքի արեւմուտքի Մեզաա ավտոմյարուղում:

Այն ժամանակ, ոստիկանական վարչության տվյալներով՝ վիրավորվել են մի կին և մի աղջիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Պայթուցիկ սարքը դրված է եղել կայնաված ավտոմոբիլի մեջ: