Վերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներ


12:56 , 4 օգոստոս, 2021

Starnews.am-ը գրում է.

Օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցները հնչել են Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու` Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։ Shamshyan.com-ի տեղեկություններով` այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը, ով Semur & co ընկերության սեփականատերերից մեկն է:

Կան նաև տեղեկություններ, որ Վիրաբյանը հայտնի մոդել Սյուզան Սեդրակյանի սիրելին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: