Հասարակ դպրոցականները վախեցրել են ՆԱՍԱ-ի աշխատակիցներին․ ինչպե՞ս է դա նրանց հաջողվել


22:45 , 4 օգոստոս, 2021

Ձմռանը ՆԱՍԱ-ի ողջ ուշադրությունը սևեռված էր ավստրալական փոքրիկ Մալանդա քաղաքի վրա։ Այնտեղ գտնվող դպրոցի անմիջապես բակում փոքրիկ երկնաքար էր ընկել։ Երկնային մարմնի վայրէջքը տիեզերական սարքավորումները ֆիքսել չէին կարողացել։ Սակայն, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, երկնաքարը թռիչք ամենևին էլ չէր կատարել։ 

Ընկած երկնային մարմնի մասին նորությունն արագ տարածվեց գիտական համայնքում։ ՆԱՍԱ-ի աշխատակիցները դպրոցից թույլտվություն ստացան տիեզերական օբյեկտն ուսումնասիրելու և լաբորատոր հետազոտություններ իրականացնելու։ Օբյեկտը լուսանկարեցին բոլոր կողմերից, որպեսզի ավելի լավ հասկանան դրա բնույթը։ 

Սակայն դպրոցի տնօրենը վերջ տվեց իրարանցմանը և պատմեց, որ երկնաքարն արհեստական է։Այն պարզապես արտ-օբյեկտ է, որը պատրաստել են դպրոցականները։ Վերջիններիս հանձնարարված էր մոդելավորել ընկած երկնաքար և ուսումնասիրություններ կատարել։ Տնօրենը չէր էլ մտածել, որ առաջադրանքն այդքան առաջ կգնա և կհայտնվի ամերիկացի մասնագետների ուշադրության կենտրոնում։ Փորձին մասնակցել էին նաև տեղի ոոստիկանները, որոնք օգնում էն երեխաներին ամեն ինչ հնարավորինս իրականին մոտ կազմակերպել։ 

Փորձը երկու կարևոր նպատակ ուներ։ Նախ՝ դպրոցականների և ոստիկանության աշխատակիցների, հրշեջների, մամուլի համագործակցության ապահովումը։ Երկրորդ՝ դպրոցական ծրագրից դուրս երեխաների մոտ ստեղծարարություն սերմանելը։ 

Տեղի ունեցածի վերաբերյալ զեկույցներն այնքան ճշմարտանման էին, որ գործակալները սկզբում չէին էլ կասկածում երկնաքերի իրական լինելու վրա։ Հենց այդ զեկույցներից մեկն էլ հայտնվել էր ՆԱՍԱ-ի ձեռքերում։ Գրավոր առաջադրանքը պետք է մնար դպրոցական կրթության շրջանակներում, սակայն ստիպեց անհանգստանալ տիեզերագետներին։ 

Երկնաքարեր Երկրի վրա հաճախ են ընկնում, և խոսքը գնում է ոչ միայն փոքրիկ, այլև բավականին խոշոր օբյեկտների մասին։ Խոշոր երկնաքարի վայրէջք ֆիքսվում է մոտավորապես 25 տարին մեկ անգամ, իսկ մանր երկնաքարերը Երկրին բախվում են գրեթե ամեն օր։