Լիլիթ Մակունցը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան


20:16 , 2 օգոստոս, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Նա նշանակվել է 4 տարի ժամկետով:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-ասվում է հրամանագրում։