«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել


18:41 , 2 օգոստոս, 2021

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողների հայտնել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։ Դերասանուհին պայքարում է կրկին քայլելու համար։ Նա անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել։ Թամարան անսասան հավատ ունի, որ ամեն բան լավ է լինելու։

«Առաջին հերթին շնորհակալությունս եմ ուզում հայտնել ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց՝ ընտանիքիս, իմ մասին անհանգստացող և իմ կողքին կանգնող ընկերներիս, շնորհակալությունս եմ հայտնում իմ մասին անհանգստացող ու ինձ դրա մասին իրազեկ չպահող ընկերներիս։ Լրագրողներին, ովքեր ևս հետաքրքրվում են իմ առողջությամբ, ասեմ, որ անցել եմ բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում եմ ոտքի կանգնել։ Քայլելու եմ անկասկած։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: