Ոչ այն է չարություն անես ու էս օրով հեռախոսահամարները տաս ու ասես զանգեք, ոչ այն է շարունակես գործ անել․ Սոֆյա Հովսեփյան


13:19 , 2 օգոստոս, 2021
Առավոտ լուսո զանգերի տեղատարափ...
Տիկին Հովսեփյան, էլի խաբեցին ջուրը չտվին, հմի ի՞նչ էնենք։
Տիկին Հովսեփյան էս ԱԺ ֊ն ի՞նչ է անելու մեր տղաների հարցով, ըբը ի՞նչ էնենք։
Այսօր ԱԺ 8֊րդ գումարման առաջին օրն է, բարի վայելում։
Ի՞նչ պետք է անեք, միացրեք հեռուստացույցը, նստեք դիմացը, մոռացեք բոլոր հարցերի մասին և այսօր սաղ կլուծեն ձմեռն էլ երեխաներդ սոված չեն մնա։ Ոչ այն է չարություն անես ու էս օրով հեռախոսահամարները տաս ու ասես զանգեք, ոչ այն է շարունակես գործ անել, երբ գիտես թե ի՞նչ է արժենալու պատասխանատուների շարունակական անգործությունը երկրիդ ու քաղաքացուդ վաղվա ապրելուն համար ...
Շնորհավոր ...