«Ճվճվ Արոյի» որդի Սերժուլիկը Mercedes-ով հարվածել է օպերլիազորի BMW-ին, ապա մեքենան վարել ոստիկանների վրա


12:13 , 2 օգոստոս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համատեղ, ուժեղացված ծառայություն են կատարելիս եղել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա:  

Ինչպես հայտնում է աղբյուրը, երբ ստուգման նպատակով մոտեցել են այդ ավտոմեքենային ու վարորդին հորդորել են, որպեսզի չշարժվի, վերջինս հետընթաց է կատարել, հարվածել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային, ապա Mercedes-ը վարել ոստիկանների ուղղությամբ ու դիմել փախուստի: 

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ և հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել է քրեական պատմություններով հայտնի, 28-ամյա Սերժ Վարդանյանը` հանրության հայտնի Ճըվճըվ Արոյի որդի Սերժուլիկը: 

Ոստիկանությունուը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: