Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանին


11:35 , 2 օգոստոս, 2021

Iravunk.com-ը գրում է.

Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին: Տեղեկությունը հայտնում է «Իրավունք» թերթը։

Լրատվամիջոցը միջադեպից մանրամասներ պարզելու համար դիմել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանիn։

«Այո, Անտոնյան Արմանը հիվանդանոցում է, այլ մանրամասներ այս պահին չգիտեմ»,–ասել է նա:

Նշենք, որ ըստ տեղեկությունների միջադեպը եղել է անցած գիշեր։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։