Աֆղանստանում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 58-ի


19:04 , 31 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140 -ը համարվում է անհետ կորած:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հուլիսի 29-ի գիշերը տեղատարափ հեղեղներ են եղել Կամդիշ շրջանի Մեհերդիշ գյուղում: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 40 մահվան մասին, չնայած տեղի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հայտարարել են 150 մարդու մահվան մասին:

Աղետի վայրում ավերվել է 150 տուն: