Հուլիսի 26-ին լրացավ բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:
Ցուցակները հայտնի կլինեն մինչև հուլիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820: