Մրցաշրջանի սկզբում մենք լավ տեսք չենք ունենա. Նագելսման


19:38 , 29 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ իր թիմը կարող է դժվարություններ ունենալ 2021/22 մրցաշրջանի սկզբում:

«Մենք շատ ժամանակ չունենք, մենք պետք է շարունակենք մարզավիճակ ձեռք բերել առաջնության հանդիպումների ընթացքում: Այսպիսով, մենք կարող ենք շատ լավ տեսք չունենալ մրցաշրջանի մեկնարկում:   Այնուամենայնիվ,  միայն մենք չէ որ ունենք այս խնդիրը», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում Goal- ը:

2021/22 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը «Բավարիան» կանցկացնի օգոստոսի 6-ին: