Կարվախալը նոր պայմանագիր է համաձայնեցրել Ռեալի հետ


16:45 , 29 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Պաշտպան Դանիել Կարվախալը կշարունակի հանդես գալ «Ռեալում»։

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ իսպանացին նոր պայմանագիր է համաձայնեցրել «սերուցքայինների» հետ, որը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։ Նշվում է, որ մոտ ժամանակներս գործարքը պաշտոնական բնույթ կկրի։

Կարվախալը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։