Իրաքում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները


10:54 , 29 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Սալահ ադ–Դին նահանգում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:

«Իրաքյան ուղղաթիռն ընկել է Տուզ–Խուրմաթու քաղաքի մոտ, մահացել է հինգ հոգուց բաղկացած անձնակազմը», - ասված է հաղորդագրության մեջ:

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։