Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել


22:57 , 28 հուլիս, 2021

168.am-ը գրում է․

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:

Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։

Վարակվածների մյուս կեսը վարակված է կորոնավիրուսի «բրիտանական հիմնամանրէով”, որը Վրաստանում հայտնվել է փետրվարի վերջին:

Համաճարակաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս «հնդկական հիմնամանրէն» ամբողջությամբ կփոխարինի «բրիտանականին»: