Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամ է ձերբակալվել


20:09 , 28 հուլիս, 2021

Իրաքի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամի: Այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:

Նշվում է, որ ձերբակալված ահաբեկիչներից ոմանք նախապատրաստելիս են եղել նոր ահաբեկչություններ, մասնավորապես՝ բարձրավոլտ լարերի պայթյուններ:

Իրաքի իշխանությունները 2017 թվականին հայտարարել էին երկրում ԻՊ խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին: Այդուհանդերձ, այսօր էլ իրավապահները երկրի տարբեր նահանգներում գործողություններ են իրականացնում ահաբեկչական խմբավորման անդամների հայտնաբերելու նպատակով: