Նորից պատերազմ` հակահայկական ևս մի փաստաթուղթ ստորագրելու համար


19:11 , 28 հուլիս, 2021

Նորից պատերազմ` հակահայկական ևս մի փաստաթուղթ ստորագրելու համար։ Եվ սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են թշնամու օրակարգը սպասարկողները։ Եվ այս պարագայում լուծման ուղիներից մեկը տանում է Աժ. ըստ այդմ, ազգադավին և իր թիմից ոչ մեկի վարչապետ չառաջադրել, այսինքն զրկել ադրբեջանի օգտին որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասությունից։
Հ. Գ. Այսուամենայնիվ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ամենաարդյունավետ տարբերակը Համազգային Դիմադրական Շարժումն է։ Փողոցով եկածին փողոցով էլ պետք է հեռացնել, աշխարհին հիշեցնելով, որ մենք մնացել ենք նույն արժանապատիվ ազգը, ոչ թե վերածվել ենք թուլամորթ զանգվածների, որոնց ոնց ուզում օգտագործում են։