Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն


18:39 , 28 հուլիս, 2021
 Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն: