Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը. արտանետված մոխրի սյան բարձրությունը հասել է 4500 մետրի


16:09 , 28 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում  ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը, որից 4500 մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի երկրաբանական ռիսկերի նվազման և հրաբխագիտության կենտրոնի ներակայացուցիչը:  

Վերջինիս խոսքով` հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի: Ժայթքումը տևել է 12 րոպե 22 վայրկյան:

Հաղորդվում է, որ հրաբխի վտանգը երրորդ աստիճանի է գնահատվում, ժայթքումներ հնարավոր են առաջիկա երկու շաբաթում:

Իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին խուսափել հրաբխի գագաթից 3 կմ շառավղով տարածքներում հայտնվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: