5 տարի բանտում, 10-ը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում. Բաքվում հրապարակվել է 2 հայ գերիների գործով դատավճիռը


15:10 , 28 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է երկու հայ գերիների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «լրտեսության» համար:

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած դատավարության ընթացքում դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր 16 տարվա ազատազրկում:

Վճռի ընթերցումից հետո պարզ է դարձել, որ գերիները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Պատժի առաջին 5 տարին նրանք կանցկացնեն բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: