ԱՄԷ-ում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել արհեստական անձրև ստեղծելու պատճառով


21:00 , 28 հուլիս, 2021

Կլիմայական պայմանները տարբեր ազդեցություն են ունենում մոլորակի տարբեր շրջանների վրա։ Օրինակ՝ երաշտն ունակ է ոչնչացնելու կենդանի ամեն բան։ Հենց այդ պատճառով էլ գիտնականներն աշխատում են տարբեր մեթոդներով արհեստական անձրև ստեղծել։

Դեռ հարյուրամյակ առաջ նման տեխնոլոգիաները կարող էին վախեցնել բնակիչներին և ստիպել նրանց հավատալ գերբնական ուժերին, իսկ այսօր անձրևի արհեստականն ստեղծումը անհրաժեշտություն է չոր կլիմայական պայմաններ ունեցող վայրերում։ ԱՄԷ-ում խնդրի նման լուծումն օգնում է մի քանի շրջաններ փրկել, սակայն երբեմն երևույթը դուրս է գալիս վերահսկողությունից։

Հուլիսի կեսերին ԱՄԷ-ում սարսափելի շոգ էր։ Օդի ջերմաստիճանը հասել էր +50 աստիճան Ցելսիուսի, որը, ճիշտ է, նորմալ ջերմաստիճան է Արաբական թերակղզու համար, սակայն այս տարի արևային տապին լրացրեց ուժգին սելավը։ Հուլիսի 14-ին ԱՄԷ-ի տարածքում ջրի ահեստական հեղեղներ կազմակերպվեցին։

Անձրև տեղաց լեռներում, Հուվայլախ և Կալբա շրջաններում, որտեղի բնակիչներն ամռանն անգամ երազել չէին կարող անձրևի մասին։ Անձրևը հասարակության շրջանում այնպիսի զարմանք առաջացրեց, որ համացանցը ողողվեց արհեստական անձրևի մասին հետաքրքրական տեսանյութերով։

Սակայն գիտնականները հաշվի չէին առել անձրևի ուժգնությունը, ինչն էլ հանգեցրել էր ջրհեղեղի։ Անձրևը տեղացել է մի քանի օր շարունակ։ Արդեն հուլիսի 17-ին ԱՄԷ-ն գրեթե ջրի տակ էր հայտնվել։ Կոյուղիները նման ծանր հարվածի ևս չդիմացան։

Ջրի քանակությունը խանգարում էր հասարակական տրանսպորտի, ավտոմեքենաների և հետիոտների շարժին։ Արաբ գիտնականներին օգնության հասան բրիտանացի գործընկերները, որոնք նույն թեման են ուսումնասիրում Ռեդինգի անգլիական համալսարանում։

Անձրև ստեղծելու համար փորձ իրականացվեց։ Դրա ընթացքում փորձարկվեց մի տեխնոլոգիա, որի էությունը երկնքում էլեկտրական լիցքերի ստեղծումն է, որոնք պոմպում են ամպերը։ Որպես կանոն՝ արհեստական անձրև ստեղծելու համար օգտագործվում է արծաթի յոդիդ։ Սակայն ԱՄԷ-ում որոշել են քիմաիկան նյութեր չօգտագործել, այլ բավարարվել ֆիզիկայի օրենքներով, որոնք էլ փորձը վերածել էին մեծ մասշտաբի աղետի։