Ունենք նաև մեկ անհայտ կորած․ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Գեղարքունիքի մարզպետ


11:24 , 28 հուլիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Ազատության հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

«Ունենք նաև մեկ անհայտ կորած, դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի Ալ լճեր։ Գրեթե ողջ բնագծով կրակում են։ Երբեմն անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ իրավիճակի՝ քայլերը կհասկանանք»,-ասաց մարզպետը։