Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի ժ/պ Արշակ Կարապետյանին


21:58 , 27 հուլիս, 2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրների տվյալներով՝ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները փակ բնույթ են ունեցել, այդ իսկ պատճառով զրույցի թեման և մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը: