Կարող էի ավելի լավ հանդես գալ. Իզաբելլա Յայլյան


15:24 , 27 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Իզաբելլա Յայլյանն  իր մրցելույթից հետո ArmSport-ի հետ զրույցում մեկնաբանել է ցույց տված արդյունքը.

Անդրադառնալով Օլիմպիական խաղերում երկրպագուների բացակայությանը հայ մարզիկն ասել է. «Ես ինձ հանգիստ էի զգում, ու երկրպագուների բացակայությունն ինձ վրա բացասաբար չի անդրադարձել: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ինձ չեն խանգարել»,-նշել է Յալյյանն ArmSport-ի թղթակցի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Իզաբելլա Յալլյանը պոկում վարժությունը  ցույց տվեց 95, իսկ հրում վարժությունում՝  110 կգ արդյունք ու երկամարտի 205 կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը: