ԱՄՆ-ում յոթ օրում 430 մարդ Է զոհվել հրաձգության հետ կապված միջադեպերում. ABC


16:41 , 26 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում: Այս գնահատումները հուլիսի 25-ին ներկայացրել Է Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունն այն տվյալների հիման վրա, որոնք հավաքել Է Gun Violence Archive հետազոտական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բերված տեղեկատվության համաձայն՝ երկրում հիշյալ յոթ օրվա ընթացքում տեղի են ունեցել նման կարգի առնվազն 915 միջադեպեր: Զոհվել Է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 1 007 մարդ: Հեռուստաալիքն արձանագրում Է, որ այն դեպքերի թիվը, որոնց մասին խոսք Է գնում, վերջին ամիսներին արագորեն աճում Է: Կազմակերպության հաշվարկներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ում հրաձգության հետ կապված զանազան միջադեպերում զոհվել Է շուրջ 43 հազար մարդ: Դա առավելագույն ցուցանիշն Է Gun Violence Archive-ի մասնագետների կողմից տվյալ դիտարկումների անցկացման ժամանակամիջոցում: Ընթացիկ տարում հրազենի կիրառման հետեւանքով երկրում կյանքից զրկվել Է 24 հազար մարդ, այդ թիվը շարունակում Է աճել:

ABC-ի գնահատումների համաձայն՝ այս տարի ամփոփիչ ցուցանիշը կարող Է ավելի մեծ լինել, քան անցյալ տարի: Gun Violence Archive կազմակարպությունը հիմնվել Է 2013 թվականին: Կազմակերպությունն ամեն օր հրապարակում Է վիճակագրական տվյալներ այն տեղեկատվության հիման վրա, որն ստանում Է մոտավորապես 6,5 հազար աղբյուրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: