Պայթող ատամներ. 20-րդ դարի տարօրինակ ֆենոմենը, որը մինչ օրս բացատրել չեն կարողանում


20:30 , 26 հուլիս, 2021

Պատմությանը տարատեսակ վիրուսային համաճարակների բազմաթիվ դեպքեր են հայտնի։ Սակայն քչերն են լսել պայթող ատամների ֆենոմենի մասին, որը տեղի է ունեցել 19-րդ դարում։ Հստակորեն բացատրել, թե ինչ է այդ ժամանակ տեղի ունեցել, չի կարողանում անգամ ժամանակակից բժշկությունը։

Ատամնաբույժ Ուիլյամ Հենրի Աթքինսոնն առաջինն է խոսել սարսափելի հիվանդության մասին։ Նրա պացիենտներից մի տղամարդ սարսափելի ցավեր է զգացել բերանի խոռոչում, և այդ ցավը մեղմել ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ցավն այնքան ուժգին էր, որ տղամարդը չէր կարողանում ո՛չ քնել, ո՛չ ուտել ու խմել։ Իր զեկույցում Աթքինսոնը գրել է, որ դժբախտ մարդն անգամ գլուխն էր պատին հարվածում՝ ցավից մի փոքր շեղվելու համար։ Ցավը թեթևացավ գիշերը, երբ տղամարդու բերանում ինչ-որ բան պայթեց և մանր մասերի բաժանվեց։

Հետագայում նոր դեպքեր արձանագրվեցին։ Մի աղջկա տանջում էր սարսափելի ցավը բերանում։ Ամեն ինչ անցավ, երբ ատամներից մեկը պայթեց։ Մեկ այլ կին այցելել էր Աթքինսոնին ու պատմել, որ ատամներից մեկը փշուր-փշուր է եղել, իսկ մինչ այդ սարսափելի ցավել։ Հարկ է նշել, որ նման դեպքեր գրանցվել են ոչ միայն բժիշկ Աթքինսոնի մոտ։

Մեկ այլ ատամնաբույժի՝ Ջեյ Հիբլորին օգնություն ստանալու համար դիմել է մի երիտասարդ կին։ Գանգատը նույնն էր՝ ուժգին ցավը, որն ավարտվել է ատամի պայթյունով։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ կնոջ լսողությունը չորս օր շարունակ չի վերականգնվել։

Նման դեպքեր գրանցվել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Դրանից հետո ստոմատոլոգիական ֆենոմենի մասին այևս ոչ մի տեղ չի հիշատակվել։ Իսկ գիտությունն այդպես էլ չի կարողացել դրա հանելուկը բացահայտել, սակայն առկա են ենթադրություններ։

Համաձայն վարկածներից մեկի՝ ֆենոմենը կարող է կապված լինել բերանի խոռոչում մի նյութի առաջացման հետ, որը տվյալ հատվածում խիստ բարձրացնում է ճնշումը։ Այլ պատճառ կարող է հանդիսանալ ծխախոտը։ Եթե մարդը ծխի այն պահին, երբ բերանի խոռոչում ջրածին է առկա, ապա պայթյուն կարող է տեղի ունենալ։