Ավտոբուսի խցիկը սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով կահավորող վարորդները կենթարկվեն պատասխանատվության


15:34 , 25 հուլիս, 2021

Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլեւայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։