Բնական դեզոդորանտներ. ազատվում եք թևատակերի տհաճ հոտից


12:20 , 25 հուլիս, 2021

Steptohealth.ru-ն գրում է, որ խանութներում վաճառվող դեզոդորանտները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։

  1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։ Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  1. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ՝ դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  1. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  1. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  1. Թեյի ծառի եթերային յուղ։ Այս եթերային յուղը հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում դառնում է հրաշալի այլընտրանքային միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը