Հայաստանն Արցախին 5 միլիարդ 864 միլիոն դրամ դրամաշնորհ կտա


21:56 , 24 հուլիս, 2021

Հայաստանի կառավարությունն Արցախի կառավարությանը հատկացրել է 5 միլիարդ 864 միլիոն դրամ՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հունիս ամսվա կենսաթոշակների վճարման համար։

Կառավարությունը  5 միլիարդ 864 միլիոն դրամն Արցախին հատկացրել է՝ որպես դրամաշնորհ, որից 2.2 մլրդ դրամը կհատկացվի  ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հաշվին, մնացյալ մասը՝ Կառավարության պահուստային ֆոնդից: