Մանչեսթեր Յունայթեդը հայտարարել է Սուլշերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին


15:03 , 24 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հայտնում է մանկունիացիների պաշտոնական կայքը:

Նորվեգացի մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ.

«Բոորը գիտեն, թե ես ինչպես եմ վերաբերվում այս ակումբին: Ուրախ եմ, որ երկարաձգում եմ համագործակցությունը: Մենք ստեղծել են թիմ, որում լավ բալանս կա երիտասարդ և փորձառու խաղացողների: Սա հիանալի ժամանակ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ տեսնում երկրպագուներով լի «Օլդ Թրաֆորդն» ու սկսեմ նոր մրցաշրջանը»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Սուլշերը 2018 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: Նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբը Սուլշերի  գլխավորությամբ հասել է մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչ: