Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան՝ «Ti Ti Ti»


01:11 , 24 հուլիս, 2021

Այս երգը ստեղծվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջին հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա երեխային։ Շատ աղջիկներ հղիության ընթացքում ունենում են և՛ ֆիզիկական, և՛ ինչու ոչ նաև հոգեբանական որոշ խնդիրներ (սկսած սրտխառնոցից ու տարաբնույթ ցավերից մինչև զանազան դեպրեսիաներ և այլն) ու այս տեսահոլովակը գուցե դրական ու ուրախ էմոցիաներ կարթնացնի նրանց մոտ: