Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է 69 տարեկան թոշակառուին․ փաստաբան


23:20 , 23 հուլիս, 2021

Այսօր վստահորդս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից Ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց Ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը:
Նմանները ոստիկանի համազգեստ կրելու իրավունք չունեն: Հուսով եմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վստահորդիս հաղորդման հիման վրա կհարուցվի քրեական գործ և սույն անձինք օրենքի ողջ խստությամբ կկրեն իրենց պատիժը: