ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին միավորվել` կորոնավիրուսի ծագումը հետաքննելու համար


20:28 , 23 հուլիս, 2021

News.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր երկրներին կոչ է արել միավորվել` կորոնավիրուսի ծագումը հետաքննելու համար: Ավելի վաղ Չինաստանը մերժել էր իր տարածքում լաբորատորիաների եւ շուկաների լրացուցիչ ստուգումներ իրականացնելու պլանները, հայտնում է Reuters-ը:

ԱՀԿ-ն այս ամիս առաջարկել է շարունակել Չինաստանում հետազոտությունները, որը սկսվել էր մարտին, սակայն Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի փոխնախարար Ցզեն Իսինը հայտարարել էր, որ Պեկինը դեռեւս չի ընդունի այդ առաջարկը:

«Մենք բոլորս պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է հարուցիչը հայտնվել մարդկային բնակչության մեջ: Երկրներն իսկապես պարտավոր են պատասխանատվություն կրել համատեղ աշխատանքի ԱՀԿ-ի հետ համագործակցության համար»,- Ժնեւում ՄԱԿ-ի ճեպազրույցում ասել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

ԱՀԿ-ի կողմից ղեկավարվող խումբը, չինացի գիտնականների հետ միասին, չորս շաբաթ անցկացրել է Ուհանում եւ նրա շրջակայքում, որտեղ առաջին անգամ գրանցվել են COVID-19-ի դեպքերը, եւ մարտին ներկայացված համատեղ զեկույցում նշել է, որ վիրուսը, հավանաբար, չղջիկներից մարդկանց է փոխանցվել մեկ այլ կենդանու միջոցով, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսն ասել է, որ հետաքննությանը խոչընդոտում է այնտեղ վիրուսի տարածման առաջին օրերի վերաբերյալ տվյալների բացակայությանը: Դիվանագետները նշել են, որ Չինաստանը համաձայն չէ Թեդրոսի կողմից մեկ շաբաթ առաջ անդամ երկրների հետ փակ բանակցություններում ներկայացված լրացուցիչ ստուգումների ծրագրին: