Հայաստանն ու Արցախը առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը


17:29 , 23 հուլիս, 2021
ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։
Այն, որ Ռուսաստանում լավ հասկանում են Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու հիմնական նպատակը ու դրա հետևանքները, նույնիսկ քննարկման ենթակա չէ։
Ավելին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես արևմուտքի ազդեցության ընդլայնման սպառնալիք, այդ թվում՝ ռազմական։
Այս ամենին գումարվում է որոշակի պարբերությամբ, ՀՀ իշխանությունների բաց ու փակ ազդանշաններն արևմուտքին և պատկերն առավել ամբողջական է դառնում։
Թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը, առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը։
Արդյո՞ք երկիրը պատրաստ է նոր հարվածներ ընդունելուն, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդկանց համար պարզ հարցադրում է, ցավալի պարզ պատասխանով։