Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
17:37 , 23 հուլիս, 2021
Գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: