Նկատե՞լ եք, որ Հայաստանի քաղաքական օրակարգն ամբողջությամբ թելադրվում է Ալիևի կողմից


14:34 , 23 հուլիս, 2021
Նկատե՞լ եք, որ Հայաստանի քաղաքական օրակարգն ամբողջությամբ թելադրվում է Ալիևի կողմից…
Վերջին պարերազմից հետո Ալիևն ամբողջությամբ վերահսկում է հայ քաղաքական դաշտը՝ թելադրելով սեփական օրակարգը։
Ճիշտ է, ամեն ինչ պարզ է (գոնե ինձ համար), բայց եկեք հստակ արձանագրենք փաստը, որ 2018թ.-ից ի վեր, քաղաքական դաշտի լուսանքներում թողնելով հայաստանյան մերիտոկրատիայի ներկայացուցիչներին, Ալիևն իր գործակալի միջոցով տիրացավ Հայաստանին։
Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում հայկական կողմին պաշտոնապես «Խաղաղության պայմանագիր» առաջարկեց, ինչն ըստ էության պատմության, մշակույթի և սեփական «ես»-ի բնաջնջում է նշանակում Հայաստանի և հայի համար։
Սույն պայմանագրով Հայաստանը հրաժարվելու է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ իր բոլոր պահանջներից՝ ստվեր գցելով հայոց հերոսական անցյալի և պատմության վրա։
«Խաղաղության պայմանագրի» ստորագրումով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո աստիճանաբար ազգից տաբռի վերածված «ժողովուրդը» դե յուրե կարդում է սեփական մահախոսականը։
Հիմա ինչ, կա՞ ապագա…
Հ.Գ. «Լեզուդ փոխես, հավատդդ ուրանաս, էլ ո՞նց կարող ես ասել, թե որ ազգից ես»…
Խաչատուր Աբովյան