Բորտուղեկցորդուհու կարիերայի մասին երազողները, որպես կանոն, չեն պատկերացնում, որ այդ մասնագիտության տեր անձինք բավականին բարդ կյանք ունեն։ Ահա թե ինչպիսի սահմանափակումներ են նրանց համար գործում։
Յուրաքանչյուր ավիաընկերություն սահմանում է բորտուղեկցորդուհու հասակի նվազագույնը․ եթե թեկնածուի հասակը ցածր է 160 սմ-ից, ապա նրան, ամենայն հավանականության, աշխատանքի չեն ընդունի։ Բանն այն է, որ ցածրահասակ աղջիկները պարզապես չեն կարողանում հասնել ուղեբեռի դարակաշարին, ինչը բորտուղեկցորդուհու գլխավոր պարտականություններից մեկն է։
Մաշկային խնդիրներ ունենալը հաճելի չէ ոչ ոքի, սակայն մաշկի տեսանելի հատվածները խնամված պահելը բորտուղեկցորդուհիների ուղղակի պարտականություններից է։ Ինչպես նաև արգելվում է ունենալ ցուցադրելի դաջվածքներ։
Բորտուղեկցորդուհիները, որոնք համարվում են ավիաընկերությունների «դեմքերը», պարտավոր են հետևել իրենց ժպիտի առողջությանն ու գեղեցկությանը։
Սովորաբար բորտուղեկցորդուհիների մատնահարդարման հետ կապված հարցերը խիստ կարգավորված են լինում ավիաընկերությունների կողմից։ Նրանց հնարավորություն են տալիս ընտրություն կատարել երեք տարբերակի միջև՝ դասական կարմիր, թափանցիկ կամ ֆրանսիական ոճի մատնահարդարում անել։
Առանց դիմահարդարման բորտուղեկցորդուհիներին աշխատանքի անցնել թույլ չեն տալիս, քանի որ հակառակ դեպքում հավանականությունը մեծ է, որ ինքնաթիռում վատ դաստիարակություն ունեցող որոշ անձինք կծաղրեն բորտուղեկցորդուհիների հնարավոր արտաքին թերությունները։