«Իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Ավետ Բարսեղյանի 41-ամյակին


13:52 , 23 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Երգահան, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 41-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորական գրառում է արել սոցցանցերի իր էջերում:

«Մենք հող ու ջուր ենք, այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու և սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր, դրախտային պտուղներ ու հաց կաճեն՝ իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես, տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի:

Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտը միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու այդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող, ստեղծող:

Ծնունդդ շնորհավոր իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր, քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: