Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը


01:36 , 23 հուլիս, 2021

Քանակապես և տեխնիկական հագեցվածությամբ զինուժով իրենց երևի հարյուրավոր անգամ գերազանցող Թուրքիայի հետ Աֆղանստանի թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում Էրդողանին հայտարարել, որ մտադիր է բանակցել նրանց հետ, որպեսզի կարողանա իր զորամիավորումը թողնել Քաբուլի օդանավակայանում։
Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը, քանի որ, չնայած թուրքական «գովական» անօդաչուների առկայությանը, կարծես չկա գեթ մեկ թալիբ, որը պատրաստ չլինի Քաբուլի օդանավակայանը վերածել թուրքական զինուժի եղբայրական գերեզմանոցի։