Ավետ Բարսեղյանն իր ծննդյան առթիվ հրապարակել է դստեր հետ հուզիչ զրույցը (Video)


00:57 , 23 հուլիս, 2021

Ավետ Բարսեղյանն իր 41- ամյակի առթիվ հրապարակել է դստեր՝ Լուսեի հետ հուզիչ զրույցը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)


Ավետը ծնվել է 1980թ.-ին, Երևանում: 2001թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը:
2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում: Վարել է բազմաթիվ հաղորդումներ: 2003թ. դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ.` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»:
Հայ էստրադայի երգիչների երգերի խոսքերի հեղինակ է, որոնք տարբեր տարիների դարձել են լավագույն հիթեր:
Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը: Եղել է բազմաթիվ պետական և մասնավոր միջոցառումների հանդիսավար:
2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: