Դիանա Տոռեսն առաջին անգամ խոսել է ֆինանսական խնդիրների և պարտքեր կուտակելու մասին


23:00 , 23 հուլիս, 2021

Վերջին ժամանակներում համացանցում հաճախ են շրջանառվում Դիանա Տոռեսի՝ պարտքեր կուտակելու և ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրերը։
Վերջերս կայքերից մեկը գրել էր․«Դիանայի կյանքում հիմա բարդ շրջան է: Նա վերջերս իր ուժերն էր փորձում որպես երգչուհի՝ երգելով ժամանցի վայրերից մեկում, սակայն նրան հեռացրել են աշխատանքից:
Դիանան նաև ֆինանսական խնդիրներ ունի, ավելին՝ պարտքեր է կուտակել»։
BlogNews.am կայքը շրջանառվող լուրերի իսկությունը ստուգելու համար կապվեց երգչուհու հետ, ով հերքեց այդ ամենը։