Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի է տուժել


12:39 , 22 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 21-ին Ադրբեջանի շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մեկում ականի պայթյունից երկու մարդ է տուժել:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, քննությամբ պարզվել է, որ տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թայիր Մահմուդովն ու Յասին Մեհրալիևը տուժել են հակահետևակային ականի պայթյունից` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: