«Այս տղաները խաղադրույք են կատարել անձնիշխանության վրա, ես չեմ կատակում»․ Բայդենը՝ Պուտինի և Սի Ծինփինի մասին


11:10 , 22 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն իրենց հույսը դնում են անձնիշխանության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ես խոսել եմ Սի Ծինփինի հետ, և նրան լավ եմ ճանաչում։ Նա պինդ տղա է, սակայն իսկապես հավատում է, որ XXI դարը որոշվելու է օլիգարխների կողմից։ Սա կատակ չէ, 21-րդ դարում ժողովրդավարությունը տեղ չունի՝ նա համոզում էր ինձ», - ասել է Բայդենը և հավելել, որ Սի Ծինփինի համոզմամբ՝ ժողովրդին ժողովրդավարության ներքո նույնքան արագ համախմբել, որքան անձնիշխանության ներքո՝ հնարավոր չէ։

Բայդենը նշել է, որ ինքը լավ գիտի նաև ՌԴ նախագահին։

«Այս տղաները խաղադրույք են կատարել անձնիշխանության վրա․ ես չեմ կատակում։ Ժողովրդավարությունը պետք է ոտքի կանգնի և ցույց տա, թե ինչ կարող ենք անել», - ասել է Բայդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: