Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» նախագծի հաղթողը ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ հետ


20:57 , 21 հուլիս, 2021

Style.news.am-ը գրում է․

«Холостяк» նախագծի հաղթող Կատյա Սաֆարովան, կարծես թե, արդեն չի հիշում իր կարճատեւ սիրավեպը Տիմատիի հետ։ Նա գտնվում է Իսպանիայում, ուր հանգստանում է մեկ այլ երիտասարդի հետ։

Դատելով Ինստագրամի Stories բաժնում հրապարակումներից, որոնցում նշված է Սաֆարովայի էջը, նա ժամանակ է անցկացնում կրիժպտոարժույքի վաճառող Քրիստոֆեր Յաշինսկու հետ։ Կադրում Կատյան նստած է նրա կողքին եւ զբոսանավով շրջելու ընթացքում ձեռքով է անում։ Մեկ այլ տեանյութում Յաշինկուն կերակրում են ձիթապտղով եւ մերսում կատարում, եւ թեեւ կադրում Սաֆարովան չի երեւում, ձեռնարկատերը նշել է նրա էջը։

Քրիստոֆեր Յաշինսկին կրիպտոարժույթի մասին YouTube-ի ամենահայտնի ալիքներից մեկի՝ MMCrypto-ի հեղինակն է։ Ըստ ձեռնարկատիրոջ կայքի տեղեկատվության՝ նրա ունեցվածքը 2021թ․-ին կազմում է մոտ 25 միլիոն դոլար։