Անկապ նախարարի անկապ կոչը


18:34 , 21 հուլիս, 2021
Մշտապես անհաղորդ և երջանիկ դեմքով այս "չգիտեմինչին", ով նախարարի պաշտոն է զբաղեցնում ասեք, որ 2021 թ-ի 6 ամսում Հայաստանը լքել և չի վերադարձել 138 հազար 106 մարդ... Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ 6 ամսում այսպիսի աղետալի արտագաղթ երբեք չի եղել...
Ու այս աղետալի ցուցանիշներն արձանագրող կառավարության ներկայացուցիչը, որը գոնե պետք է քայլեր ձեռնարկի երկրից մարդկանց մասսայական փախուստը կանգնեցնելու ուղղությամբ, դեռ իրեն թույլ է տալիս ներգաղթի մասին խոսել...
Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ...
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սրա 319 տոկոսով զբոսաշրության և տարվա կտրվածքով երկնիշ տնտեսական աճի մասին արտաբերումները...